Ապրիլյանի ժամանակ չի եղել մի դիրք, որտեղ փամփուշտ ու սնունդ եղած չլինի. Տիգրան Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

«Պատերազմի ժամանակ, միանշանակ, սոված զինվոր չենք ունեցել, բայց ունեցել ենք դիրքեր, որտեղ կապված ճանապարհների գնդակոծման ու այլ դեպքերի հետ՝ խնդիրներ եղել են մատակարարման մասով, բայց որ ասենք՝ սնունդ  չի եղել կամ սոված են եղել զինվորները, այդպիսի փաստ մենք չունենք»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Ապրիլյան պատերազմից հետո շրջանառվող այն խոսակցություններին, թե զինվորները դիրքերում սոված են եղել՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Պատգամավորը, որ նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում է, ասաց, որ իրենք լսել են ոչ միայն հրամանատարներին ու ղեկավարությանը, այլ նաև առաջնագծում եղած զինվորներին: «Որևէ զինվոր չի ասել, թե սոված են եղել: Բայց կրկնում են՝ ապրիլյանի ժամանակ չի՛ եղել մի դիրք, որտեղ փամփուշտ ու սնունդ եղած չլինի»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։