Տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Լենա Նազարյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի քաղաքացիներ,

Դիմակ կրելը պարտադրվում է նախ եւ առաջ Ձեր եւ Ձեր հարազատների առողջության համար։

Բաց տարածքներում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԹԵ ԿՐԵԼԸ, փակ տարածքնելում` ՊԱՐՏԱԴԻՐ Է կրելը։

Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաեւ կունենա ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ։

Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները եւս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։

Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

ԱԺ-ում եւս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս եւ սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում:

Գայանե Աբրահամյան շնորհակալություն պարզաբանումների համար»։