Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Արսեն բաբայան

Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսե Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վերջապես ստիպեցի ինձ եւ կարողացա լսել Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը:

Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով: Կարելի է ասել սարսափած է, քաղաքացիների վրա հոխորտալով ստիպում է լուրջ վերաբերվել վիրուսին: Պնդում է, որ անլրջությունը կարող է կատաստրոֆիկ հետեւանքներ առաջացնել:

Պարոն Փաշինյան, այդքան մի մտահոգվեք, հանգիստ եղեք. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մեր կյանքում բան փոխի: Դրան պինցետով կբռնենք, տնական արաղի մեջ կթաթախենք ու...

Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը»։