Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գրեթե 5 միլիոն է, 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

կորոնավիրուս

Մայիսի 20-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,989,094 է, որից 324,966-ը մահացել է, 1,959,229-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,659,468 է, որից 45,431 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,570,583 վարակման դեպք, որից 93,533-ը մահացել է, 361,180-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,115,870 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է (299,941 վարակակիր), Իսպանիան՝ երրորդը (278,803 վարակակիր): ՌԴ-ում զեհերի թիվը է 2,837, Իսպանիայում՝ 27,778, այսինքն՝ ՌԴ-ում վարակվածների մոտ 1 տոկոսն է մահացել, Իսպանիայում՝ մոտ 10 տոկոսը:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: