Քաղաքացիներին կոչ ենք անում հարազատներին չդիմավորել օդանավակայանում․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News  

օդանավակայան

Ոստիկանությունը կոչ է անում արտերկրից Հայաստան ժամանող հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ։

«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ 
Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»։