Ռուսաստանում կորոնավիրուսի 7,5 միլիոնց ավելի թեստավորում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 7,5 միլինի թեստավորում են անցկացրել, որից 225 հազարը վերջին օրում։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռոսպոտրեբնադզորը։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդացած 273 հազար մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Վերջին տվյալներով Ռուսաստանում վարակակիր է 299 հազար մարդ, ավելի քան 76 հազարը ապաքինվել է, 2837-ը՝ մահացել։ ԱՀԿ տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 4,6 միլիոնը, շուրջ 318 հազարը մահացել է։

Ջոն Հոփքինսի համալսրանի տվյալներով վարակը տարածվել է 188 երկրում։ Մահացածների ու վարակակիրների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Ամենաշատ տուժած երկրների ցանկում են հայտնվել նաև Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը և Հնդկաստանը։