Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

հասարակական

«Ցանկանում եմ տեղեկացնել հանրությանը, որ համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով՝ այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։