«Ադեկվատ»-ի անդամների զանգերի հիման վրա՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվատ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։

Ըստ ՄԻՊ-ի տարածած հայտարարության՝ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Հիշեցնենք, այսօր «Ադեկվադի» անդամ Լիլիթ Թումանյանը լրագրողներին հայտնել է, որ միաբանության ադամներից մոտ 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն: 

«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն», - ասել է Լիլիթ Թումանյանը։