Թրամփը սպառնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնել մշտապես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

թրամփԱՀԿ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին և ընդգծել ՄԱԿ-ի այս գործակալությունում կորոնավիրուսի հետ կապված իր «լուրջ մտահոգությունները»: Նամակում Թրամփը գրել է, թե առաջ շարժվելու համար կազմակերպությունը պետք է ապացուցի, որ իրականացնում է Չինաստանից անկախ գործունեություն: Հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Ըստ Թրամփի՝ եթե ԱՀԿ-ը եկող 30 օրերի ընթացքում վերափոխի իր գործունեությունը, Միացյալ Նահանգները կազմակերպության ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը կփոխարինի մշտապես դադարեցնելու որոշումով:

ԱՀԿ-ի գլխավոր անդամ պետություններն այժմ կոչ են անում սկսել անկախ հետաքննություն, գնահատելու համար կորոնավիրուսի դեմ միջազգային ջանքերը:

Թեդրոս Ղեբրեյեսուսը նշում է, որ իր կազմակերպությունը կորոնավիրուսը համաշխարհային խնդիր է հայտարարել դեռևս հունվարի 30-ին, երբ Չինաստանից դուրս հայտնաբերվել էր վարակի 100-ից պակաս դեպք: Հաջորդ շաբաթների ընթացքում ԱՀԿ-ը նախազգաշացրել էր, որ աշխարհում վիրուսի տարածումը կանխելու հնարավորությունները չնչին են:

Սակայն հիվանդության տարածման առաջին մի քանի ամիսներին ԱՀԿ-ի պաշտոնատար անձինք պարբերաբար են հայտարարել, որ կորոնավիրուսի տարածումը «սահմանափակ» հնարավորություններ ունի և նշել, որ այն այնքան վարակիչ չէ, որքան գրիպը:

ԱՀԿ-ը կորոնավիրուսը հայտարարեց համաճարակ մարտի 11-ին, երբ այն աշխարհում արդեն իսկ դարձել էր մեծաթիվ մարդկանց մահվան պատճառ ու արդեն իսկ վերածվել համաճարակի Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում ու մի շարք այլ երկրներում:

Թրամփը ՄԱԿ-ի ենթակայության տակ գործող ԱՀԿ-ին երկուշաբթի օրն անվանել է Չինաստանի խամաճիկ: