Ձորաղբյուրի տներից մեկից 60 և 67-ամյա եղբայրները կահույք, մանրահատակ, սպասք էին գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

գող

Մայիսի 17-ին՝ ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի մի տնից գողացել են կահույք, մանրահատակ, սպասք և այլ իրեր:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ, 60 և 67 տարեկան երկու եղբայրներ: Նրանք բերման են ենթարկվել Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: