Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդել են համաճարակով պայմանավորված հետաձգել դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։