Արայիկ Հարությունյանը հանդիպել է իր կուսակցությունից ընտրված պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

Արցախ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ: Մեկ անգամ ևս շնորհավորելով Օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ՝ նրանց հետ քննարկել եմ վաղը՝ մայիսի 21-ին, նոր Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների և դրանց լուծման շուրջ մեր՝ որպես Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների, առաջիկա անելիքներին»: