ԱԻՆ-ն աշխատակիցները կատարել են 1194 վարակազերծում

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

ԱԻՆ

ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: 

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ 

Մայիսի 19-ին, ինչպես նշում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, փրկարարները կատարել են 1194 վարակազերծում, որից 832-ը՝ մարզերում, 362-ը՝ Երևանում։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը և համազգեստը։

Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։