Բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո հետիոտների համար ժամանակավոր խնդիրներ ու դժվարություններ առաջ բերած և անմխիթար վիճակում գտնվող մայթի վնասված հատվածը:

«Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էին ինչպես բնակիչները, այնպես և սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր»,-նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: