Հայաստանից Վրաստան մեկնած բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

կ

Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բեռնատարի վարորդ է, որը ժամանել էր Հայաստանից: Այս մասին հայտնում է nor.ge-ն: Վարորդը գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումից հետո երիտասարդին տեղափոխել են Քութայիսի կլինիկա:

Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի փոխանցմամբ՝ հայտնի է կորոնավիրուսով վարակված վարորդի շփման շրջանակը:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 713 է, որից առողջացել է 75 մարդ: Կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր երկրում հաստատվել է մահվան 12 դեպք: