Որոշ տնտեսվարողներ ոչ բարեխիղճ են վերաբերվել, արտադրության հումքն ուղղակի իրացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերվել է 76մլն դրամի խախտում։  24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով տնտեսվարողների կողմից մաքսազերծման ընթացքում թերհայտարարագրումների մասին՝ ասել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ պետության կողմից գերակա հռչակված ոլորտներում գործունեություն իրականացնելիս ևս տնտեսվարողները բարեխիղճ մոտեցում չեն ցուցաբերում։
«Սահմանված գերակա ոլորտներում, որտեղ տնտեսվարողները պատրաստ են գործունեություն ծավալել, նրանց նկատմամբ պետությունը որոշակի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում։ Վերլուծությունների արդյունքում ի հայտ են եկել կազմակերպություններ, որոնք ոչ բարեխիղճ ձևով են վերաբերում այս հարցին։  Օրինակ՝ արտադրության համար ներմուծված հումքն ուղղակի ձևով շուկայում իրացրել են։ Երկու խնդիր է առաջանում, նախ՝ հենց այդ գաղափարը, որ պետությունը գերակա ոլորտ է սահամանել տնտեսվարողներին խթանելու համար, խափանվում է, և երկրորդը՝ այդ ոլորտում աշխատող տնտեսվարողների համար ոչ  հավասար դաշտ է ստեղծվում։ Ներկայում տարբեր ոլորտներում  հայտնաբերվել են խնդիրներ։ Հսկողական գործողությունները սկսված են, և թերհայտարարագրված ու չվճարված մաքսատուրքները տուգանքների և տույժերի հետ միասին գանձվելու են»,- ասել է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։