Եթե ընթացքը չփոխվի, հունիսի կեսերին կլինի 20 հազար վարակված. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: Այդ մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին:  Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք  մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝  դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և, առավել ևս, դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները տեսանյութում․