Գյուղերից մեկում մարդիկ վարակվել են, որովհետև մեծ թաղման են մասնակցել. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համար անհասկանալի է՝ այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ աճ կա, ինչո՞ւ են մարդիկ մեծ հարսանիքներ կամ բազմամարդ թաղումներ անում: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ հանրային գիտակցության խնդիր ունենք։

Պապոյանն այն տեսակետին չէ, թե պետությունը պետք է իր վրա վերցներ հասարակությանը դիմակներով ապահովելու հարցը: Վստահեցնում է՝ ավելի լավ է պետությունը մարդկանց օժանդակություն տրամադրի, քան թե, օրինակ, անվճար դիմակներ, ինչն էլ արել է հայրենի կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։