ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսից մահվան երեք դեպք։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 70 է։ Վարակման 335 դեպք է հաստատվել։
«Իրավիճակն ավելի լուրջ է քան մենք պատկերացնում ենք։ Մենք ստիպված ենք խիստ մեթոդներ կիրառել։ Պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ, առանց կարանտին հայտարարելու»,- ասաց նա։
Հավելենք, որ կառավարության նիստին կառավարության անդամները և վարչապետը նիստն անցկացնում են դիմակներով։