Առաջարկում եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ դեմ առ դեմ քննարկել ԲՈԿ նախագահի հրաժարականի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քանի որ ԿԳՄՍ փոխնախարարի շուրջ «ինտրիգներն» ավելի են խորանում և հանրությունն էլ կարիք ունի մանրամասն հասկանալու, թե ինչ խմորումներ են գնում, իսկ մեզ` ԱԺ պատգամավորներիս համար առնվազն ի վերջո պարզելու, թե ինչ խնդիրներ կան նախարարությունում, որոնք մի շարք աշխատանքներ էլ հետ են գցում բնականոն հունից, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկում եմ հրավիրել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին Ազգային ժողով և առնվազն հանձնաժողովի պատգամավորների ներկայությամբ քննարկել թե' ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումները, թե' տարատեսակ չհստակեցված լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում։ Դեմ առ դեմ, ոչ կուլիսային քննարկումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է։

Պարոն Գոգյանին առաջարկում եմ քննարկմանը ներկա գտնվել։

Ձևաչափը կարող ենք միասին որոշել, որպեսզի ԱԺ աշխատանքային ընթացակարգերին չհակասի։

Հ.Գ. Լավ կլինի ԿԳՄՍ նախարարը ևս մասնակցի այս ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ քննարկմանը»։