Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, անձի առևանգման և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթի կեղծիքի, սահմանն ապօրինի հատելու, ապօրինի միգրացիայի կազմակերպման ու գույքը անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: