30-ամյա վարորդը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու դիմաց հրկիզել է իրեն պատկանող Range Rover-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

հասարակական

Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։ 25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-1 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Իսսի-լե-Մուլինո փողոցի թիվ 3 հասցեի դիմաց կայանված Range Rover մակնիշի 36 TQ 215 համարանիշի ավտոմեքենայում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություներով՝ պարզվել է, որ ավտոմեքենան, որը կայանված է եղել Սուրբ Գայանե եկեղեցու դիմացի հատվածում, հրկիզել է ավտոմեքենայի տերը՝ Էջմիածին քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը։