ՀՀ-ում վարակ է հայտնաբերվել 270 անչափահասի և 23 հղիի մոտ․ երեխաները թեթև են տանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հղի.

Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 270 մարդու մոտ: Այդ մասին կառավարության ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը։ Երեկվա դրությամբ մինչև 18 տարեկան քաղաքացիների շրջանում ունենք հաստատված 270 դեպք, որոնցից 2 ունի թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա», - ասաց նախարարը, ապա հավելել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի դրական ախտորոշում է արձանագրվել 23 հղիի մոտ, մինչդեռ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարը նաև ըեղեկացրեց, որ ամենառիսկային գոտում են բուժհաստատությունների աշխատակիցները։ 

«Բուժաշխատողների շրջանում (խոսքը բժշկական հաստատությունների անձնակազմին է վերաբերում), այդ թվում՝ ոչ բժշկական աշխատողներին, օրինակ, շտապօգնության վարորդին, տեխնիկի և այլն, արձանագրվել է 375 դեպք։ Սա վարակվածների ընդհանուր թվի 6-7 տոկոսն է կազմում», - ասաց Թորոսյանը։