Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մասիսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

հասարակական

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 20-ին, ժամը 09.00-ին, Մասիս քաղաքի Նոր թաղամասից բերման է ենթարկվել Սարգիս Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: