Իրանում շուրջ 10 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, նրանցից ոմանք մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

իրան

Իրանում առողջապահության համակարգի շուրջ 10 հազար աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրանցից ոմանք մահացել են: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Քասեմ ջան Բաբային, փոխանցում է РиаНовости-ն:

«Կորոնավիրուսով վարակման ռիսկերը բժշկական ոլորտի աշխատակիցների շրջանում բավականին բարձր էին, սակայն նրանք չթուլացրին իրենց դիրքերը՝ պայքարելով այդ հիվանդության դեմ», - ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ սակայն չի բարձրաձայնվել բժիշկների մահացության վիճակագրությունը, ինչպես և չի ասվել, թե որ ժամանակահատվածում է բուժանձնակազմը վարակվել, և քանի մարդ է ապաքինվել: