Ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ մանկապատանեկան բոլոր գավաթի խաղարկության հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հֆֆ

Մայիսի 20-ին կայացել է ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվել է կարևոր որոշում ՀՖՖ մանկապատանեկան մրցումների վերաբերյալ:

Մասնավարապես, որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբների՝ 2002-2007 թվականների տարիքային խմբերի թիմերի մարզումները և ՀՀ մանկապատանեկան բոլոր գավաթի խաղարկության հանդիպումները:

15-17 տարեկան այն ֆուտբոլիստները, ովքեր ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի Հոդված 25.08-ով սահմանված պահանջների համաձայն հնարավորություն ունեն մասնակցել պրոֆեսիոնալ մրցումների հանդիպումներին, պետք է անցնեն կորոնավիրուսի  թեստավորում, որի պատասխաններն անհրաժեշտ է ուղարկել ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ([email protected]):

Վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով ակումբները պարտավոր են. 

1.ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ուղարկել սիրողական կարգավիճակ ունեցող այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր մասնակցելու են Առաջին և Բարձրագույն խմբերի թիմերի մարզումներին և/կամ խաղերին,

2.Թեստավորել ցուցակում առկա բոլոր ֆուտբոլիստներին և ներկայացնել թեստավորման արդյունքները ՀՖՖ ՄԿԱ բաժնին,

3.Ցուցակում առկա սիրողական կարգավիճակ ունեցող որևէ ֆուտբոլիստի փոփոխության դեպքում նոր ֆուտբոլիստ(ներ)ի ցուցակը ներկայացնել ՄԿԱ բաժնին և կցել նոր ֆուտբոլիստների անցած թեստավորման արդյունքները: