Թուրքիան ակնկալում է տուրիզմի ոլորտում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերսկսել հուլիսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

թուրքիառդ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հուլիսի կեսերին ակնկալվում է վերսկսել զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը։ Հաղորդում է Ermenihaber-ը:

«Հուսով եմ, որ Ռուսաստանի հետ օդային մեր հաղորդակցությունը վերսկված կլինի հուլիսի կեսին»,-ասել է նա։  

Նախարար Էրսոյը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրեցօր նվազում են և այդ իսկ պատճառով աստիճանաբար վերացնում են սահմանափակումները։ 

Էրսոյը հույս է հայտնել, որ  Թուրքիայում ներքին տուրիզմը կվերսկսվի մայիսի վերջին, իսկ արտաքինը, մասնավորապես դեպի ասիական և եվրոպական մի շարք երկրներ՝ հունիսի կեսերին։