Նախագահը ՄԻՊ-ի հետ հանդիպմանը անդրադարձել է COVID-19-ի պայմանում մարդու իրավունքի հարցին

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է հատկապես նման բարդ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն՝ ընդգծելով այդ գործում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերը: