Թորոսյանն ընդունում է դիմակների մասով իր ասածների տարբերությունը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է՝ իշխանությունն ի սկզբանե լուրջ է մոտեցել կորոնավիրուսին։ 24News-ի հետ զրույցում նա շեշտեց, որ պետք է հետևել պարետի բոլոր հրահանգներին։

«Չենք ճանաչել վիրուսը, դրա համար էլ տարբեր հայտարարություններ են եղել։ Ինչ վերաբերում է դիմակների մասին հայտարարությանը, ապա Թորոսյանն ընդունել է իր ասածների տարբերությունը։ Բոլորս պետք է դիմակ կրենք, ախտահանվենք ու հաղթահարենք վիրուսը»,-ասաց պատգամավորը, պատասխանելով այն հարցին, որ եթե ամեն բան լուրջ էր, ապա իշխանությունն ինչո՞ւ էր ի սկզբանե հայտարարում, թե առանձնապես վտանգավոր վիրուս չէ, կամ՝ դիմակ կրել-չկրելը հարցի լուծում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։