Գյումրիում տներից մեկի տանիքը բռնկվել է. հրդեհը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

33

Մայիսի 21-ին՝ ժամը 18։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 19:37-ին:

Ամբողջությամբ այրվել են տան մանսարդային տանիքը  (120 քմ), 4 պատուհան, 1 դուռ, կուտակած փայտ (մոտ 3 խմ) և կենցաղային իրեր։ 

1
1