Կորոնավիրուսից վերջին 1 օրում 4 տղամարդ է մահացել. նրանք եղել են 52, 61, 81, 82 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

կոր.

Վերջին 1 օրում կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։