Բախվել են ГАЗ 24-ն ու 07-ը. վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News     

հասարակական

Մայիսի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: