ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01;00-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա Եփրեմ Լաչինյանը իր վարած «BMW X5» մակնիշի 35 NF 959 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի սկզբնամասում՝ Բուրաստան ցուցանակի մոտ, դեռ այհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել կամրջի տակ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ե. Լաչինյանն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ռաֆայել Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: