Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2311-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

կորոնավիրուս
  

Իրանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2311-ով, կազմելով՝ 131 հազար 652։ Գրանցվել է մահվան 51 դեպք։ Ընդհանուր առմամբ մահացել է 7300 մարդ։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։ 

Ծանր վիճակում է գտնվում 2659 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 1712-ով, ընդհանուր՝ 102 հազար 276

Մինչ այժմ թեստավորվել է 763 հազար 913 անձ