Թուրքիայում զբոսաշրջիկների հոսք է կանխատեսվում միայն սեպտեմբեր-հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ամառ

Թուրքիայի Ճամփորդական կազմակերպությունների միության նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան խոսել է երկրում զբոսաշրջության ընդհանուր վիճակից և կարծիք հայտնել, որ Թուրքիայում զբոսաշրջիկների հոսք կարող է սկսվել միայն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Չնայած հունիսի կեսերից արդեն նախատեսվում է վերականգնել միջազգային չվերթները, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան նշում է, որ սկզբնական շրջանում թռիչքներն ավելի շատ բիզնես ուղղվածություն կունենան և միայն սեպտեմբերից հետո զբոսաշրջիկներն ակտիվ կերպով կժամանեն Թուրքիա։

Սակայն զբոսաշրջության բնագավառում մինչկորոնավիրուսյան շրջանի ակտիվությունը, ըստ Ֆիրուզ Բաղլըքայայի, կարող է վերականգնվել միայն 2021 թվականին։

Տեսանյութեր

Live

Լրահոս