Վրաստանը հուլիսի մեկից կսկսի ընդունել «կանաչ» երկրներից ժամանող զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

Վրաստան

Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի արտասահմանցի զբոսաշրջիկներին ընդունել, առաջնահերթությունը կտրվի այն երկրներին, որտեղ կորոնավիրուսի տարածվածության ցածր մակարդակ կա։ Այս մասին հայտնել է երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։

«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, կանաչ երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մենք արտասահմանցի զբոսաշրջիկներին կներկայացնենք որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», - ասել է Գամկրելիձեն:

Նա հայտնել է, որ Վրաստանում անհանգստաց են Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման իրավիճակով։

Գամկրելիձեն հավելել է նաև, որ զբոսաշրջիկներից պահանջվող ամեն բան ամբողջությամբ պետք է կատարվի։ Դա առաջինը վերաբերում է փաստաթղթերին, որոնք կհաստատեն կորոնավիրուսի բացասական արդյունքը։

 «Հավանաբար զբոսաշրջիկների համար կկիրառվի այպսես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի կորոնավիրուսային ինֆեկցիայի լաբորատոր թեստավորման անցկացման մասին վերջին 72 ժամերի ընթացքում»,- ասել  է վրացի պաշտոնյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը պատրաստվում է ներքին տուրիզմը բացել հունիսի 15-ից։