Կոտայքում վերանորոգվում է մշակույթի տունն ու կառուցվում են ջրագծերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News  

կոտայք
 2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր, մասնավորապես,

Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը: Նշենք,որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել ենք դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝  իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ

2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ

Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր

Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր: