Թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

սարք

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ.

  • թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
  • մակետային նախատիպի մշակման,
  • մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
  • համակարգի նախագծի շտկման,
  • 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
  • կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․

  • Փաստաթղթերի փորձաքննություն,
  • Ներկայացում՝ մինչև 10 րոպե։

Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020 թ. մայիսի 31-ը ներառյալ:

Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝  https://bit.ly/2WVTEGN  հասցեով:

Տեսանյութեր

Live

Լրահոս