Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ն վերադարձրել է ՔԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

Աշոտյան

Կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է ՔԿ-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Ռիմա Եգանյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ստացել են քրեական գործը։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն մայիսի 13-ին հաղորդագրություն էր տարածել առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: ՔԿ-ից հայտնել էին, որ գործն ուղարկվել է ՀՔԾ:

«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ նշված քրեական գործն առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին՝ 2012-2013թթ., մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին:

Նշենք, որ դեռ 2018 թվականի նոյեմբերին 28-ին վկայի կարգավիճակով Արմեն Աշոտյանը հարցաքննվել էր Երևանի քննչական վարչությունում: Նա պատմել էր, որ խնդիրը վերաբերել է ՎՊ ստուգումների արդյունքում արձանագրված համակարգային խնդրին, տվյալ դեպքում՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի դպրոցներից մեկին, որտեղ աշխատելու համար հայտավորված ուսուցիչները կրթություն ստանալուց հետո չեն գնացել տեղում աշխատելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս