Ինձ դեռ դուրս չեն գրել հիվանդանոցից. Պեսկովը շարունակում է բուժվել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

պեսկով
ТАСС-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում:

Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, որն ավելի վաղ նույնպես հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, արդեն տանն է:

Հիշեցնենք, որ Պեսկովի և Նավկայի կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացման մասին հայտնի է դարձել դեռևս մայիսի 12-ին:

Նշենք, որ ՌԴ-ում ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինն ու Յակուշևն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և շարունակում են իրենց աշխատանքը:

Տեսանյութեր

Live

Լրահոս