Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ-ին. քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

աննաարտակ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել է Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագրի մասին։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը կմեկնարկի հունիսին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս