Չեխիայի Սենատի ընդունած՝ հայերի ցեղասպանության բանաձևն առ ոչինչ է. Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ահհ.

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը։ Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2 երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է և իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Չեխիայի խորհրդարանը դեռ 2017 թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ 2020 թ․ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձը, որով դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս