ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջոցով Վայոց  ձորի  կարիքավոր ընտանիքներին տրվել է օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

հասարակական

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԱԳ և Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում 70  սնունդ պարունակող արկղեր (ընդհանուր առմամբ շուրջ 1,3 տոննա սնունդ) են տրամադրվել Վայոց  ձորի  մարզի կարիքավոր ընտանիքներին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից:

Ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրվի ավելի քան 13 տոննա  սնունդ։

ԱՄԷ-ն «Հիսունամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում և նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը։

Տրամադրվող բարեգործական օգնությունները կապված չեն ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

Տեսանյութեր

Live

Լրահոս