ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները հայտնաբերվել են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

իրավական

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 01.00-ին, բաժին է ներկայացել 33-ամյա Սամվել Ա.-ն, որը 2016 թ. ապրիլի 16-ից միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 261.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 10.40-ին, բաժին է ներկայացել 34-ամյա Ժիրայր Թ.-ն, որը ապրիլի 27-ից ՌԴ Վորոնեժի մարզի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 13.20-ին, Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Գրիշա Խ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջպետական հետախուզման մեջ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159.3-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Տեսանյութեր

Live

Լրահոս