ՏԿԵՆ-ն Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4 ճանապարհի վերականգնման մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ4-Սեւան-Ախթամար համալիր-Մ4  5.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման եւ այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 8 ամսվա ընթացքում։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ եւ ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ սույն թվականի հունիսի 22-ը՝ ժամը 15.00‚ www.armeps.am կայքի միջոցով։

Տեսանյութեր

Live

Լրահոս