ՊԵԿ էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

հասարակական

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 19-ին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ` կապված ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն և ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված, հիմնադրամների կողմից ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման հետ:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, ծրագրային թարմացում է կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված` հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրերում գումարի չափը 1,5 միլիոն դրամ փոխելու նպատակով։

Տեսանյութեր

Live

Լրահոս