Ես չէի ուզում նման հաճույք պատճառել մամուլին՝ տեսնել ինձ դիմակով. Դոնալդ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ վերջապես կրել է բժշկական դիմակ և կիսվել իր տպավորություններով: Այս մասին հայտնի է դարձել նախագահի՝ Միչիգան նահանգի Ford ավտոմոբիլային գործարան կատարած այցի ժամանակ, փոխանցում է CNN-ը:

Նշվում է, որ Թրամփին խնդրել են դիմակ կրել գործարան այցելության ժամանակ, սակայն նա հանել է այն, երբ դուրս է եկել հանրություն՝ պարզաբանելով. «Ես չէի ուզում նման հաճույք պատճառել մամուլին՝ տեսնել ինձ դիմակով»: Նախագահը, միևնույն ժամանակ, հավելել է, որ դիմակը լավ տեսք ունի:

Նշենք, որ Թրամփը հայտնի է նրանով, որ երբեք դիմակով հանրության առաջ չի ներկայացրել՝ նշելով, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես է նա երևում, հատկապես՝ մամուլի ասուլիսներին: Ընդ որում, նա բազմիցս ասել է, որ պատրաստ կլինի դիմակ կրել, եթե իսկապես լինի դրա անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահը գործարանում միակ մարդն էր, որ առանց դիմակի էր: Նա նաև գրպանից հանել է դիմակը և այն ցուցադրել լրագրողներին:

Նշենք, որ այս շաբաթ ամերիկյան բոլոր նահանգները հայտնել են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների միջոցները թուլացնելու մասին: Որոշ ձեռնարկություններ վերսկսել են իրենց արտադրությունը:

Մայիսի 22-ի 16:30-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի հիվանդության 1,621,669 դեպք: Հիվանդության բռնկումից ի վեր զոհվել է 96,377 մարդ, ապաքինվել՝ 382,244-ը: