Մոսկվայում վարակման դեպքերը նվազել են. ՌԴ-ում իրավիճակը կարգավորվում է. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

պուտին

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարգավորվում է: 

«Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է: Համավարակի հետ առաջինը բախված Մոսկվայում վարակման դեպքերը նվազել են»,-ասել է Պուտինը՝ խորհրդակցության ժամանակ, ապա նկատել, որ դրական դինամիկան արագ չի զարգանում, հաճախ նույնիսկ կայուն չէ, և որ առողջապահության համակարգը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ:

Պուտինը նաև տեղեկացրել է, որ 2 շաբաթում կորոնավիրուսի թեստերի թիվն աճել է 3 միլիոնով:   

Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, ՌԴ-ում վարակվածների թիվը 326,448 է, որից 3,249-ը մահացել է, 99,825-ը՝ ապաքինվել: Թեստերի ընդհանուր թիվը 8,126,626 է:

Տեսանյութեր

Live

Լրահոս