«Արարատ-Արմենիան» «Փյունիկի» դեմ խաղից առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» խաղացողները, մարզիչներն ու աշխատակիցները Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստեր։ Բոլոր պատասխանները բացասական են։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիան» մայիսի 23-ին Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Փյունիկին»։ Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Խաղը կմեկնարկի 18։15-ին։

Տեսանյութեր

Live

Լրահոս