Կառավարման վարժանքներ՝ N զորամասում. ստուգվել է զինծառայողների պատրաստության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

5-րդ զորամիավորման N զորամասի պահպանության հատվածներից մեկում մայիսի 21-ին անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ:

Պարապմունքի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը և տվել համապատասխան հրահանգներ:

Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը, հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ինչպես նաև հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման կարողությունները:

1